«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.10.2025 | 22:00
Սիրող և արդար Աստված,
Որ կառավարում ես երկինքն ու երկիրը,
Որ տեսնում ես մեր ողջ կյանքը՝ սկիզբից մինչ վերջ,
սովորեցրու մեզ հանձնել ամեն մի օր,
ամենմի պահ, ամեն մի սրտի լարվածություն Քո սուրբ ձեռքերին,
Հավատալ, որ Քո կամքը բարի է, որ ամեն ինչ տեղի է ունենում
Քո անվերապահ սիրո ու արդարության մեջ։
Տեր, Քո սուրբ ձեռքի մեջ թող լինի մեր ամբողջ կյանքը՝
Մեր քայլերը, մտքերը, շնչառությունը և ցանկությունները։
Օգնիր մեզ մշտապես ապավինել Քեզ,
Որպեսզի մեր սրտերը փնտրեն միայն Քո խաղաղությունը,
Մեր հոգիները հանգստանան Քո անվերջ սիրո մեջ,
Մեր աչքերը լուսավորվեն Քո ճշմարտության լույսով,
Որպեսզի ապրենք հավատի, հույսի ու սիրո մեջ՝
Քո ամենակարող ներկայության ներքո։
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4548

Մեկնաբանություններ